AM
5 Նոյեմբեր 2012 - 06:28 AMT

Սիրիայում գնդակոծության ժամանակ մահացել են 20 պաղեստինցի փախստականներ

Ոչ պաշտոնական տվյալներով, Սիրիայում կառավարական ուժերի կողմից գնդակոծության ժամանակ մահացել են 20 պաղեստինցի փախստականներ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նոյեմբերի 4-ի երեկոյան սիրիական զորքերի կողմից գնդակոծությունը շոշափել է Յարմուկ փախստականների ճամբարը, որը գտնվում է Դամասկոսից հարավ:

Սիրիայի տարածքում գտնվում են Պաղեստինից 500 հազար փախստականներ: