AM
5 Նոյեմբեր 2012 - 06:39 AMT

«Սենդի» փոթորկից տուժածների օգնության համար ԱՄՆ իշխանությունները տրամադրել են ավելի քան 137 մլն դոլար

«Սենդի» փոթորկից տուժաների օգնության համար ԱՄՆ իշխանությունները տրամադրել են ավելի քան 137 մլն դոլար: Նման տվյալներ են բերվում Սպիտակ տան մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում հերթական խորհրդակցության արդյունքներով:

Այն տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ հեռախոսային համաժողովի ռեժիմով: Սպիտակ տան մամլո ծառայության վկայությամբ, ԱՄՆ դաշնային կառավարությունից շտապ դրամական օգնություն են խնդրել 164 հազար բնակիչներ: