Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկուշաբթի օրը տեղի է ունենցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել է երկրի Գլխավոր օդերևութաբանական վարչությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10կմ խորության վրա Խաղաղ օվկիանոսում` Միյագի պրեֆեկտուրայի ափերի մոտ:
Երկրաշարժի ցնցումները զգացվել են երկրի 11 պրեֆեկտուրաներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





