Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆատի արտաշիրիմումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, որի նպատակն է պարզել նրա մահվան պայմանները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ գործակալության, շվեյցարական Լոզանի Ռադիոֆիզիկայի ինստիտուտի փորձագետների խումբն արդեն իսկ ժամանել է Հորդանանի Արևմտյան ափ, որտեղ գտնվում է Արաֆատի դամբարանը: Նրանց կմիանան նաև դատաբժշկության փորձագետներ Ֆրանսիայից, որոնք նրա մահվան անկախ հետաքննությունն են վարում:
Ըստ աղբյուրի, հետազոտության համար նմուշներ վերցնելու հնարավորություն մասնագետներին կընձեռվի միայն մեկ անգամ:
Արաֆատը մահացել է 2004 թվականին:





