Կարմիր Խաչի օգնությունն առաջին անգամ հասավ Հոմսի կենտրոնական թաղամասի բնակիչներին տևական ընդմիջումից հետո, հայտնում է Agence France-Presse-ը:
Կամավորներին հաջողվել է հասնել Հին քաղաքի փլատակներին վերջին մի քանի ամսում առաջին անգամ: Նրանք պարենամթերքի պաշար են հանձնել մոտ 1200 տեղաբնակների
Հումանիտար իրավիճակը Հոմսում, հատկապես նրա կենտրոնական մասում, որտեղ շարունակվում են մարտերը կառավարական զորքերի ու զինյալ ընդդիմադիրների միջև, շարունակում է ծանր մնալ:





