AM
5 Նոյեմբեր 2012 - 12:41 AMT

Լավրով. Մենք երբեք գաղտնի բանակցություններ չենք վարում երրորդ երկրների ճակատագրի մասին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ չեն վարում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի ճակատագրի մասին:

«Մենք երբեք գաղտնի բանակցություններ չեն վարում երրորդ երկրների ճակատագրի մասին: Մենք ոչ մի գաղտնի շփում չենք ունեցել ամերիկացիների, կամ այլոց հետ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»: