AM
5 Նոյեմբեր 2012 - 13:08 AMT

Տոկիոն միջազգային խորհրդաժողով կգումարի Սիրիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

Տոկիոն հայտարարել է, որ մտադիր է միջազգային խորհրդաժողով գումարել Սիրիայի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան հայտնել է, որ ակնկալվում է 60 երկրների մասնակցություն, հայտնում է «Ինտերֆաքսը»: