Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել է հեռուստահարցազրույցում, որ թույլ չի տա Իրանի մի մոտ միջուկային զենքի առկայություն և, եթե պահանջվի, հարձակման մասին հրաման կտա:
Այն հարցին, թե կարող է նա արդյոք «սեղմել կոճակը», Նեթանյահուն պատասխանել է. «Ես կարող եմ, եթե պահանջվի: Բայց հուսով եմ, որ բանը դրան չի հասնի: Եթե չլինի Իրանին կանգնեցնելու այլ միջոց, Իսրայելը պատրաստ է գործել: Մենք լրջորեն ենք տրամադրված»,- ասել է նա:





