AM
6 Նոյեմբեր 2012 - 06:47 AMT

«Ժողովուրդ». «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Ըստ «Ժողովուրդ»-ի օրաթերթի` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Աշոտ Չտրկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Դա հաստատել է նաև վերջինիս փաստաբան Հարություն Բաղդասարյանը.

«Աշոտի բողոքը վերաբերում է իր նկատմամբ դատարանի կայացված ոչ արդարացի որոշմանը: Դժգոհում է նաև, որ իրեն թույլ չեն տվել գործի վերաքննության կարգով քննելու համար միջնորդություն ներկայացնել»: