AM
6 Նոյեմբեր 2012 - 16:36 AMT

Մահմուդ Աբասը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպումը կայացել է նոյեմբերի 6-ին Ամմանում: Այդ մասին հաղորդում է ՊԻ WAFA գործակալությունը:

Լավրովին և Աբասին ընդունել են Հորդանանում պաղեստինյան դիվանագիտական առաքելությունում: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՊԻ գալիք հայտը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին:

Օրակարգում եղել է նաև Իսրայելի հետ խաղաղ գործընթացը, հաղորդում է MIGnews-ը: