AM
6 Նոյեմբեր 2012 - 17:12 AMT

Ռուսաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ սիրիական ինքնաթիռի բեռը վերադարձնելու մասին

Մոսկվան շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ Մոսկվա-Դամասկոս ուղղությամբ չվերթ իրականացրած սիրիական ինքնաթիռի բեռը վերադարձնելու մասին, լրագրողներին հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը հաղորդել է լրագրողներին, որ Թուրքիան դեռ չի որոշել ինքնաթիռի բեռը վերադարձնելու ժամկետները, որը կալանքի տակ է վերցվել հոկտեմբերի սկզբին Անկարայի օդանավակայանում: