AM
6 Նոյեմբեր 2012 - 17:54 AMT

Մոտ 1 միլիոն ամերիկացիներ նախագահական ընտրությունների օրը մնում են առանց էլեկտրականության

Մոտ 1 միլիոն ամերիկացիներ նախագահական ընտրությունների օրը մնում են առանց էլեկտրականության, ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության մամլո հաղորդագրությունում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Էլեկտրամատակարարման խափանումների պատճառը «Սենդի» փոթորկի հետևանքներն են: Երեքշաբթի օրվա դրությամբ առանց էլեկտրականության են մնում 973 756 մարդ, նրանց մեծամասնությունը Նյու Ջերսի նահանգում: