AM
7 Նոյեմբեր 2012 - 05:48 AMT

Բարաք Օբաման կրկին ԱՄՆ նախագահ է

ԱՄՆ նախագահ դեմոկրատ Բարաք Օբաման հասել է վերընտրության: Օբաման գտնվում է հայրենի Չիկագոյում, որտեղ գտնվում է նրա նախընտրական քարոզարշավի շտաբը:

Տեղի քաղաքագետների գնահատականներով, նա արդեն ստացել է ընտրողների կոլեգիայի առնվազն 275 անդամների աջակցությունը: Ընտրություններում հաղթանակի համար բավական է ընդամենը 270 նման ձայն: