ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 120-ի, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
Նյու Յորք նահանգում աղետի զոհ են դարձել 49 հոգի, Նյու Ջերսիում` 30, Մերիլենդում` 11, Փենսիլվանիայում` 13, ևս մեկ մարդ մահացել է կանադական Տորոնտո քաղաքում:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով, երեքշաբթի առավոտյան մոտ մեկ միլիոն ամերիկացիներ մնացել են առանց լույսի, նրանց մեծամասնությունը` Նյու Ջերսի նահանգում. այնտեղ առանց էլեկտրականության են մնում 569 տներ:





