AM
7 Նոյեմբեր 2012 - 15:10 AMT

Քեմերոն. Մեծ Բրիտանիան բանակցություններ կսկսի Սիրիայի զինված ընդդիմության հետ

Մեծ Բրիտանիան բանակցություններ կսկսի Սիրիայի զինված ընդդիմության հետ՝ Բաշար Ասադի դեմ պայքարում ջանքերը միավորելու նպատակով, հայտարարել է բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Ինչպես սպավում է, բանակցությունները կընթանան Հորդանանում և Թուրքիայում:

Բրիտանացի վարչապետը հայտարարել է, որ Բաշար Ասադը պետք է կանգնի միջազգային արդարադատության առաջ «սարսափելի հանցագործությունների» համար: