AM
7 Նոյեմբեր 2012 - 13:51 AMT

Սոմալիի խորհրդարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Առնվազն մեկ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Ականապատ մեքենան պայթել է խորհրդարանի շենքի մոտ, որտեղ այդ պահին ընթանում էր խորհրդարանի նիստը:

Ծայրահեղական խմբավորումները դեռևս պատասխանատվություն չեն ստաձնել բռնարարքի համար: