AM
7 Նոյեմբեր 2012 - 14:00 AMT

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ն հետագայում կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, եթե հարկ լինի, հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մենք հավատում ենք, որ պատժամիջոցներն արդյունավետ են և ճնշում են գործադրում ռեժիմի վրա»,-ասել է նա հարցազրույցում: