Ծայրահեղական իսլամիստական «Թալիբան» շարժումը կոչ է արել Բարաք Օբամային խոստովանել, որ ԱՄՆ-ն պարտվել է Աֆղանստանում: Թալիբները խորհուրդ են տալիս վերընտրված ԱՄՆ նախագահին հրաժարվել «համաշխարհային ոստիկանի» դերից և զբաղվել ամերիկացիների խնդիրներով: Նրանք հորդորում են Օբամային անհապաղ դուրս բերել զորքերն Աֆղանստանից, հայտնում է DPA գործակալությունը:





