AM
7 Նոյեմբեր 2012 - 15:11 AMT

Պակիստանում ահաբեկչության արդյունքում 5 մարդ է մահացել

Հինգ հոգի, ներառյալ բարձրաստիճան ոստիկանը, մահացել են Պակիստանի Պեշավար քաղաքում մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում:

Ավելի քան 30 հոգի վիրավորվել են, հաղորդում են տեղի իշխանությունները:

Հարձակման համար պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Թալիբան» շարժումը: