AM
7 Նոյեմբեր 2012 - 17:02 AMT

Էրդողանը հանդես է գալիս Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ երկրների մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու օգտին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը քննադատության է ենթարկել ԵՄ քաղաքականությունը՝ կապված Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ռեժիմը շարունակելու հետ:

Նրա խոսքով, լատինոամերիկյան երկրների հպատակները, որոնք ոչ մի գործ չունեն ԵՄ երկրներում, առանց դժվարության կարող են մեկնել Եվրոպա, իսկ Թուրքիայի քաղաքացիները չեն ազատվել եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի ստացումից: