AM
8 Նոյեմբեր 2012 - 07:00 AMT

Ուսանողները կայցելեն Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուս

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի պետական համալսարանի 60 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Բանակը մենք ենք» ծրագրի շրջանակներում կմեկնեն Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուս։ Զորավարժարանում երիտասարդները կանցնեն կրակային պատրաստության դաս, կպարգևատրեն ժամկետային զինծառայողների և սպաների: Երիտասարդները կծանոթանան նաև զորամասի առօրյային: Միջոցառումը կավարտվի հայրենասիրական երգերի համերգով:

«Բանակը մենք ենք» ծրագիրը շարունակական է. առաջիկայում այցելություններ կլինեն նաև մի շարք այլ զորամասեր (այդ թվում՝ սահմանային)։ Ծրագրի նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու և բանակի նկատմամբ հասարակության շրջանում ուշադրության բարձրացումը: