Լուրերն այն մասին, որ Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտից խոզեր են սատկել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա՝ մարզում սիբիրախտի դեպքի հայտնաբերումից հետո հսկողություն է սահմանված և նման բան չի եղել.«Եթե նախկինում նման դեպքերը անգամ թաքցրել են, ապա այժմ այնպիսի իրավիճակ է, որ մի փոքր կասկածի դեպքում անմիջապես տեղում ստուգվում է ամեն բան»,-ասաց նա:
Բաբկեն Պիպոյանը տեղեկացրեց նաև, որ Տավուշի մարզում նախօրեին սատկած 2-րդ կենդանին, որից վերցված փորձանմուշը ուսումնասիրվում էր, ևս սիբիրախտով վարակված է եղել:





