Նոյեմբերի 7-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հաշվետու համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանց):
Հաշվետու համերգը նվիրված էր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի՝ 2012 թ-ին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակին:
Տոնական երեկոյին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շախմատի հավաքականի անդամները և շախմատային աշխարհում ճանաչված այլ հյուրեր:
Հրանուշ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը որոշել է 2013 թվականը հռչակել շախմատի համաշխարհային օլիմիպադայի հերոսների տարի:
«2013 թվականին սփյուռքի խոշոր կենտրոններում կկազմակերպվեն հանդիպումներ, որպեսզի սփյուռքահայերը ևս հնարավորություն ունենան շփվելու մեր շախմատի հերոսների հետ»,-ասել է նա:





