AM
8 Նոյեմբեր 2012 - 17:07 AMT

Մերկել. Բալթիայի երկրները ճգնաժամային շրջանում անհավանական բարեփոխումներ են անցկացրել

Բալթիայի երկրները ճգնաժամային շրջանում անհավանական բարեփոխումներ են անցկացրել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում: Նրա կարծիքով, այդ բարեփոխումները հիմք կդառնան այդ երկրներում տնտեսական վերելքի համար:

Նա ընդգծել է եվրոն պաշտպանելու անհրաժեշտությունը և առաջարկել կազմել եվրագոտու բյուջե, որը թույլ կտա երկրներին փոխհատուցել բարեփոխումների անցկացման ջանքերը: