AM
8 Նոյեմբեր 2012 - 17:01 AMT

ԶԼՄ-ներ. Օբաման վրեժ կլուծի Նեթանյահուից ընտրություններում Ռոմնիին աջակցելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կձգտի վրեժ լուծել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուից նրա համար, որ նա ԱՄՆ նախագահի ընտրություններում աջակցել է հանրապետական Միթ Ռոմնիին:

«Այժմ Օբաման չորս տարի ունի Նեթանյահուի հետ հաշիվները մաքրելու, Ռոմնիին բացահայտ կերպով աջակցելու, պաղեստինցիների հետ բանակցությունները դադարեցնելու, բնակավայրեր կառուցելու համար»,- հաղորդում է «Եդիոտ ախրոնոտ» հրատարակությունը: