AM
9 Նոյեմբեր 2012 - 05:58 AMT

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները լուրջ խախտումներ չեն գտել ԱՄՆ ընտրություններում

ԵԱՀԿ Խորհրդարանավական վեհաժողովի դիտորդները լուրջ խախտումներ չեն գտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է առաքելության ղեկավար Ժոաո Սուարեշը: «Այդ ընտրությունները դարձան ժողովրդավարության գաղափարներին ԱՄՆ հավատարմության հաստատումը»,- նշել է Սուարեշը: Նա ընդգծել է, որ եվրոպական դիտորղները «ստացել են անհրաժեշտ ողջ տեղեկատվությունն այն նահանգներում, որտեղ աշխատել են»:

Սուարեշը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորղները «ազատ են եղել ընտրատեղամասի ընտրության մեջ»: «Իհարկե, նման հսկայական երկրում մենք չէինք կարող լինել ամենուրեք»,- ասել է նա և հավելել, որ ամերիկյան համակարգը լավ է աշխատում: