AM
9 Նոյեմբեր 2012 - 05:35 AMT

«Հրապարակ». Նախարար. Քարվաճառի վթարի պատճառը վարորդի սխալն է եղել

Օրերս Քարվաճառում տեղի ունեցած ողբերգական վթարի առնչությամբ Սեյրան Օհանյանը երեկ «Հրապարակ»-ի թղթակցին ասել է. «Ճանապարհը բարեկարգված է, պարզապես այդ ամենը տեղի է ունեցել գիշերը, վարորդի ու մեքենայի ավագի թույլ տված սխալների պատճառով: Դիմացից եկած մեքենան կուրացրել է, և այդ պահին մեքենայի վարորդը չի կարողացել ճիշտ կողմնորոշվել… Ես կատարվածի համար ցավում եմ, քրգործ է հարուցված, իմ կողմից էլ ծառայողական քննություն է նշանակված»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին վթարվել էր ՊՆ «ՈւՐԱԼ» մակնիշի ավտոմեքենան: 4 զինծառայող մահացել էր, 15-ը՝ վիրավորվել: Հարուցվել է քրեական գործ: ԼՂՀ Պաշտպանության բանակից հաղորդել էին, որ նախնական վարկածով հանդիպակաց մեքենայի լույսերը խանգարել են վարորդին, նա փորձել է լայն շրջադարձ կատարել, բայց չի կարողացել: