AM
9 Նոյեմբեր 2012 - 06:52 AMT

Ահաբեկիչները ռումբ են պայթեցրել Դամասկոսում շիիթական մզկիթի մոտ

Ականապատ ավտոմեքենան պայթել է Դամասկոսի ծայրամասում` Սիթ Զեյնաբ թաղամասում, որտեղ գտնվում է շիիթական մզկիթ: Ինչպես հաղորդել է ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, ահաբեկչության արդյունքում մահացել են երեք հոգի և տասնյակ մարդիկ վիրավորվել են: Անվտանգության ուժերին հաջողվել է կանխել ևս երկու ռումբի պայթյուն նույն շրջանում:

Մայդան թաղամասում գրոհայիններն ականանետներից գնդակոծել են քաղաքային զբոսայգին: ՍԱՆԱ-ի տեղեկությունների համաձայն, մահացել է կին և 10-ամյա երեխա, ևս երկու հոգի տեղափոխվել են հոսպիտալ:

Հալեպի Մարջա հրապարակում հավաքված ցուցարարները պահանջել են քաղաքից հեռանալ զինված խմբավորումներին և օգնություն են խնդրել սիրիական բանակից: Գրոհայիններն ի պատասխան կրակ են բացել ակցիայի մասնակիցների վրա: Կան սպանվածներ և վիրավորներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: