AM
9 Նոյեմբեր 2012 - 06:21 AMT

Իսրայելի և Գազայի հատվածին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն

Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հաղորդում է Իսրայելի զինված ուժերի մամլո քարտուղար փոխգնդապետ Ավիտալ Լեյբովիչը, պայթյունը տեղի է ունեցել ստորգետնյա թունելներից մեկում, որոնցում, Իսրայելի վարկածով, պահվել են պայթուցիկ նյութեր: Իսրայելի կարծիքով, պայթյունը կազմակերպել է «Համասը»: «Համասի» կողմից մեկնաբանություններ չեն եղել: