Իրանի ռազմական ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ամերիկյան անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որը հետախուզություն է իրականացրել Պարսից ծոցի միջազգային օդային տարածքում: Ինչպես հաղորդել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը, ԱԹՍ-ն չի տուժել և բարեհաջող կերպով վերադարձել է բազա:
ՊՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ դա եղել է իրանական զինվորականների կողմից ամերիկյան անզեն ԱՉՍ գնդակոծության առաջին դեպքը:





