Գվատեմալայում հայտարարվել է եռօրյա սուգ` ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հաղորդել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 52-ի:
Ներկա պահին Սան Մարկոս քաղաքում, որն ամենից շատ է տուժել, աշխատում են ավելի քան 2 հազար փրկարարներ:
7.4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են 41.6 կմ խորության վրա, երկաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չամպերիկո քաղաքից 24 կմ հարավ:





