Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար Վալերի Գերասիմովին ԳՇ պետի պաշտոնի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ներկայացնում եմ մի մարդու, որը երկար ճանապարհ է անցել, աշխատանքի հսկայական փորձ ունի, և, իհարկե, մարտական գործողությունների փորձ»,-ասաց Շոյգուն: Գերասիմովը նույնպես ներկա է գտնվել հանդիպմանը:
«Կարծում եմ, նախարարը ճիշտ թեկնածու է ընտրել, հուսով եմ կաշխատեք նվիրումով և արդյունավետ»,-ասել է Պուտինը:





