Այսօր մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի կազմակերպած «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը: Այս ամսին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի և լրտավության վարչությունից:
Գիտաժողովի թեմատիկան ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պատմության, ներքին քաղաքականության ու արտաքին հարաբերությունների հարցեր: Գիտաժողովի անցկացման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ տարածաշրջանում առկա է հարևան պետություններին լավ ճանաչելու խնդիրը:
Զեկուցումներով հանդես կգան ավելի քան 20 երիտասարդներ։ Ելույթների մի մասը կհրատարակվի հայերեն և անգլերեն առանձին գրքույկներով: Գիտաժողովին մասնակցող երիտասարդների ընդհանուր թիվը 70 է:
Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի շրջանակներում։





