Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը առնվազն 8 հազար սիրիացիներ հատել են Թուրքիայի սահմանը` փորձելով փրկվել հայրենիքում ընթացող կատաղի մարտերից, հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչին:
Փախստականների քանակի ավելացման պատճառը բռնության էսկալացիան է Սիրիայի հյուսիսային շրջաններում, որտեղ ապստամբները փորձում են ստեղծել կառավարական զորքերից ազատ գոտիներ: Նոյեմբերի 9-ին ՄԱԿ-ի հումանիտար օպերացիաների վարչությունը Սիրիան հայտարարել է հումանիտար աղետի գոտի, հաղորդում է Associated Press-ը:





