Իրանը համարժեք պատասխան կտա ցանկացած ագրեսիայի, լինի դա օդային, ցամաքային, թե ծովային ներխուժում և կհակազդի երկրի սահմանները խախտելու ցանկցած փորձերի, ասել է Իրանի ԶՈՒ պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մասուդ Ջազաիերին, ուրբաթ օրը հաղորդում է Press TV-ն:
Ավելի վաղ Հատամ ալ Անբիա բազայի հրամանատար Ֆարզադ Իսմաիլին հայտարարել է, որ Իրանը շուտով կանցկացնի ՀՕՊ «Վելայաթ 4» լայնամասշտաբ զորավարժություններն իրանական բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասնակցությամբ:





