AM
9 Նոյեմբեր 2012 - 16:19 AMT

Թբիլիսիի դատարանը կալանքի տակ է թողել պաշտպանության նախկին նախարարին

Թբիլիսիի դատարանը նոյեմբերի 9-ին բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը և որոշում կայացրել պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայի նախնական երկամսյա կալանավորման մասին: Այդ մասին հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:

Ախալայան ձերբակալվել է նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազությունում հարցաքննությունից հետո: Նրան մեղադրում են «ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: