AM
9 Նոյեմբեր 2012 - 17:02 AMT

Հայաստանի քրդերը Երևանում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել Աբդուլլահ Օջալանին

Ինչպես հայտարարել է քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, եթե Օջալանը և այլ քաղբանտարկյալներ ազատ չարձակվեն, Հայաստանի քրդերը կմիանան հացադուլին, որն անցկացրել են Թուրքիայի քրդերը երկու ամիս առաջ:

Ակցիայի մասնակցիները ՄԱԿ երևանյան գրասենյակին հանձնել են նամակ, որն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարի ավագ խորհրդական Արմեն Մայբուրդյանը:

Ակցիան ավարտվել է Երևանի կենտրոնական փողոցներով երթով:

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական և ռազմական գործիչ է, Քուրդիստանի աշխատանքային կուսակցության առաջնորդ: