AM
10 Նոյեմբեր 2012 - 05:39 AMT

«Ժողովուրդ» . «Սթար»-ը վաճառվել է

«Սթար»-ը շուրջ 1 մլն դրամ է պարտք «Մանան» ընկերությանը, որը «Սթար»-ին մատակարարում է սեփական արտադրության գինու 5 տեսականի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին ասել է ընկերության սեփականատեր Ավագ Հարությունյանը:

Նա ասել է, որ իրենց չի հաջողվում «հետ ստանալ» սուպերմարկետների ցանցին մատակարարված մոտ 700 շիշ գինու դիմաց կուտակված պարտքը: Եվ այդ բանակցություններն արդեն մեկ տարի է՝ շարունակվում են:

«Ամեն անգամ գցում է: Զանգում ենք, զանգերին չեն պատասխանում, հրավիրում ենք հանդիպման, թողնում են գնում: Իհարկե, մենք ստանալու բազմաթիվ ձևեր ունենք՝ ընդհանուր ընկերներ, ընդհանուր կրիմինալ, բայց որպես գործընկեր՝ դեռ հանդուրժում ենք»,-պատմել է Հարությունյանը՝ հավելելով, որ բանակցությունների նոր փուլ է սկսվել «Սթար»-ի նոր սեփականատիրոջ հետ: Նրա տեղեկություններով՝ «Սթար»-ը վաճառվել է: