AM
10 Նոյեմբեր 2012 - 06:54 AMT

«Սենդի» փոթորկից հետո Նյու Յորքում կրկին վառվել է Ազատության արձանի ջահը

Նյու Յորքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Ազատության արձանը «Սենդի» փոթորկից հետո առաջին անգամ կրկին լուսավորվեց:

Հանգամանքների բերումով արձանը փոթորկից տառացիորեն մեկ օր առաջ էր բացվել վերականգնումից հետո: Ազատության արձանը տուժել է տարերքից և այժմ անհյատ է, թե կրկին երբ կբացվի այցելուների համար:

Հուշարձանի ժամանակավոր լուսավորության համար նախատեսված սարքավորումները տրամադրել է Ազգային զբոսայգու հիմնադրամը, հայտնում է ВВС-ն: