AM
10 Նոյեմբեր 2012 - 08:09 AMT

Մարդկային գործոնը Մեքսիկայի ՆԳՆ ղեկավարի մահվան հիմնական պատճառն է եղել

Մարդկային գործոնը Մեքսիկայի ՆԳՆ ղեկավար Ֆրանսիսկո Բլեյք Մորայի մահվան հիմնական պատճառն է եղել՝ 2011թ. նոյեմբերին Մեխիկո նահանգում ուղղաթիռի վթարի ժամանակ, ասվում է ողբերգության հետևանքների հետաքննության պաշտոնակնա արդյունքներում:

Ըստ ASA տնօրենի, ուղղաթիռի օդաչուները փորձել են ինքնուրույն փոխել ուղղաթիռի թռիչքի ուղղությունը եղանակային պայմանների պատճառով:

Լրացուցիչ գործոն կարող էր լինել անձնակազմի հոգնածությունը: Բլեյք Մորան Մեքսիկայի ՆԳՆ երկրորդ ղեկավարն է, որ զոհվեց ավիավթարի արդյունքում վերջին տարիներին: