AM
10 Նոյեմբեր 2012 - 06:57 AMT

Քրիստոնյան ընտրվել է ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար

Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդը նոյեմբերի 9-ին կազմակերպության ղեկավար է ընտրել Ջորջ Սաբրային:

Ընտրությունը տեղի է ունեցել Քաթարի Դոհա մայրաքաղքում: Հանդիպման նպատակն էր միասնական ընդդիմադիր կազմակերպության ստեղծումը և Ասադի ռեժիմի դեմ միասնական պայքարի ռազմավարության մշակումը:

41 ձայնից 28 քվե ստացած Սաբրան այդ պաշտոնում փոխարինեց Աբդելբասետ Սիդին, որը Սիրիայի քրդական համայնքի ներկայացուցիչն էր:

Նախկին կոմունիստ Ջորջ Սաբրան այժմ սոցիալ-դեմոկրատական հայացքներ ունի: Սաբրան ծնվել է քրիստոնյաների ընտանիքում և ինքն էլ հավատացյալ քրիստոնյա է, հայտնում է Լենտա.ռու-ն: