AM
10 Նոյեմբեր 2012 - 07:06 AMT

Սու-24-ի թռիչքները դադարեցվել են ավիապատահարի պատճառով

Սու-24-ի թռիչքները դադարեցվել են ավիապատահարի պատճառով, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ գնդապետ Իգոր Կոնաշենկովը:

Ռոստովի շրջանում այրվել է Սու-24 ինքնաթիռը, երկու օդաչուներին հաջողվել է փրկվել: Ինքնաթիռն ուսումնամարզական թռիչք էր կատարում:

Սու-24-ի թռիչքներն այս ամիս արդեն մեկ անգամ կասեցվել էին՝ նոյեմբերի 1-ին, Չելյաբինսկի շրջանում վթարի պատճառով: