AM
10 Նոյեմբեր 2012 - 07:27 AMT

Աշխարհում ամենաթանկ օբյեկտը Էյֆելյան աշտարակն է՝ 550 մլրդ դոլար

Փորձագետներն առաջին անգամ հաշվարկել են Մոսկվայի Կրեմլի շուկայական արժեքը: Ինչպես հայտնում է Business FM ռադիոկայանը, «Ապհիլլ» քոնսալթինգային խումբը Կրեմլը գնահատել է 50 մլրդ դոլար, որը զգալիորեն զիջում է Թաուերին, Կոլիզեումին և Էյֆելյան աշտարակին:

Լոնդոնի Թաուերի արժեքը 90 մլրդ դոլար է, Հռոմի Կոլիզեումինը՝ 110 մլրդ դոլար: Գրեթե նույնքան է գնահատվել Բարսելոնայի «Սագրադա ֆամիլիա» տաճարը:

Ամենաթանկարժեք օբյեկտը Էյֆելյան աշտարակն է՝ 550 մլրդ դոլար, ինչը համեմատելի է Apple ընկերության շուկայական արժեքի հետ, որը հոկտեմբերին կազմել է 567,3 մլրդ դոլար: