ԵՄ 2013 թվականի բյուջեի ավելացման մասին բանակցությունները ձախողվել են: Ըստ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Ալյոնա Լամասուրայի, զրույցը Բրյուսելում փակուղի մտավ դեռ ԵՄ 2012թ. բյուջեում լրացուցիչ անդամավճարներ անելու մասին Եվրահանձնաժողովի հարցապնդման քննարկումների ժամանակ:
Բյուջեի հարցերով եվրահանձնակատար Յանուշ Լևանդովսկին հայտնել է, որ բյուջեն կքննարկվի նոյեմբերի 13-ին: Ըստ նրա, լրացուցիչ միջոցները պետք են առաջին հերթին ՓՄՁ աջակցության համար, հայտնում է «Ռոսբալտը»:





