AM
10 Նոյեմբեր 2012 - 11:50 AMT

ԱՄՆ վերընտրված նախագահը մտադիր է ավելացնել հարուստ ամերիկացիների համար սահմանված հարկերը

ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբաման իր առաջին մեծ ելույթն է ունեցել ընտրություններից հետո: Այն նվիրված էր տնտեսական քաղաքականությանը: Նա մասնավորապես պատմել է, թե ինչպես է մտադիր կանխել «բյուջետային աղետը», որի պատճառը կարող է լինել բյուջետային պակասուրդի աճը, հայտնում է ՌԲԿ-ն՝ «Ռոյթերս» գործակալության վրա հղումով: ԱՄՆ վերընտրված նախագահը մտադիր է ավելացնել հարուստ ամերիկացիների համար սահմանված հարկերը: Ըստ նրա, դա միակ միջոցն է պայքարելու պակասուրդի դեմ: Ըստ փորձագետների կանխատեսումների, 2013թ. սեպտեմբերին բյուջետային պակասուրսը կկրճատվի մինչև 503 մլրդ դոլար, ինչը կհանգեցնի զանգվածային գործազրկության ու տնտեսական աճի կրճատման 0,5 տոկոսով: