AM
10 Նոյեմբեր 2012 - 12:41 AMT

Բավական պատճառներ կան Սիրիայի նախագահին ձերբակալման հրամանագիր տալու համար, ասել է նախկին դատախազը

Հաագայի Միջազգային դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոնհայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները «բավական շատ պատճառներ ունեն» Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ձերբակալման հրամանագիր տալու համար, գրում է MIGnews-ը:

Մորենո Օկամպոն հայտարարել է. «Ակնհայտ է, որ սիրիական ուժերը, որոնք գլխավոր հրամանատարը Ասադն է, սպանում են քաղաքացիական անձանց»:

Նա նաև հայտարարել է, որ ձերբակալման հրամանագիրը կարող է ստիպել Ասադին գնալ բանակցությունների: