ВВС-ի գլխավոր տնօրեն Ջորջ Էնթվիսթլը ստիպված էր լքել է իր պաշտոնը այն բանից հետո, երբ հեռուստաալիքն անարդար կերպով մեղադրել է բրիտանացի քաղաքական գործչին մանկապղծության մեջ, հաղորդում է utrօ-ն:
Նոյեմբերի 2-ին ВВС-ի լրատվական ծրագրում սյուժե էր հայտնվել Ուելսի հյուսիսում տեղակայված մանկատան մասին: Մանկատան նախկին սաներից մեկը պատմել է, որ երեխաները դուրս են բերվել մերձակա հյուրանոցներ` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Նա հավելել է, որ հաճախորդներից մեկը ժամանակի բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկն էր` Մարգարետ Թեթչերը:
Այս սկանդալի շրջանակներում ջրի երես է դուրս եկել նաև լորդ Ալիսթեր Մակէլայնի անունը, ով Թեթչերի խորհրդականն ու Պահպանողական կուսակցության գանձապահն էր: Լորդը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը ոչ կոռեկտ է, ինչի համար հեռուստաալիքը ներողություն է խնդրել:





