AM
12 Նոյեմբեր 2012 - 06:46 AMT

Թուրքիայի նախկին նախագահ Տուրգուտ Օզալայի թունավորմանը մասնակից է Եվրամիությունը, պնդում է նրա որդին

1993-ին Թուրքիայի նախագահ Տուրգուտ Օզալայի թունավորմանը և մահվանը մասնակից է եղել Եվրամիությունը, մասնավորապես, ԵՄ առաջնորդ Գերմանիան, հայտարարել է նախկին նախագահի որդի Ահմեդ Օզալան Haberturk թերթին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով, նրա հոր մահվան հետ կարող էր կապ ունենալ նաև Ֆրանսիան:

Ավելի վաղ թուրքական Bügün թերթը հաղորդել է, որ նախկին նախագահի մարմնի հյուսվածքների անալիզի արդյունքում հայտնաբերվել են թունավորման նշաններ:

Թուրքիայի նախագահի մահվան պատճառների հետաքննությունը, որը մահացել էր 1993-ին տարօրինակ հանգամանքներում, վերսկսվել է այն լուրերից հետո, որ նա թունավորվել է: