AM
12 Նոյեմբեր 2012 - 07:35 AMT

ԱՄՆ-ում ողջունում են Սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ստեղծումը

ԱՄՆ իշխանությունները կիրակի օրը ողջունել են Սիրիայում Ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ստեղծումը, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը, մեջբերելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կիրակի օրը սիրիական ընդդիմության տարբեր միավորումների ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել Ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիա, որը կներկայացնի Ասադի հակառակորդների շահերը:

Փաստաթուղթը ստորագրել է նաև Սիրիական ազգային խորհուրդը, որը նախկինում համարվում էր սիրիական ընդդիմության գլխավոր ներկայացուցիչը: