AM
12 Նոյեմբեր 2012 - 07:39 AMT

Ֆրանսիայի Սևրան քաղաքի քաղաքապետը հացադուլ է սկսել Ֆրանսիայի խորհրդարանի պատերի տակ

Ֆրանսիայի Սևրան քաղաքի քաղաքապետին ճգնաժամը հասցրել է միանձնյա պիկետի: Ստեֆան Գատինյոնը հացադուլ է սկսել Փարիզում Ազգային ժողովի մոտ:

Նա պահանջում է ավելացնել իր հարազատ քաղաքի բյուջետային դոտացիաները, որը գտնվում է սնանկության եզրին:

Քաղաքապետը վրան է խփել Բուրբոնյան պալատի պատերի մոտ և պատրաստվում է այնտեղ մնալ մինչև երեքշաբթի, երբ տեղի կունենա տեղական ինքնակառավարման դոտացիաների ավելացման մասին հարցի շուրջ քվեարկությունը: